Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հովհաննես Հենրիկի Մկրտչյան Հենրիկ Հովհաննեսի Մկրտչյան Վարսենիկ Սերգոյի Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Ծաղկալանջ 1 փողոց 1-ին նրբանցք 1 տուն Հողի հարկի պարտավորությունների կատարման մասին

16.05.2023

Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտուման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Ծաղկալանջ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները՝ 2008-2020թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ընդհանուր Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ կազմում են 80523/ ութսուն հազար հինգ հարյուր քսաներեք / ՀՀ դրամ, որից ապառք՝ 51090 հիսունմեկ հազար իննսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 29433/քսանինը հազար չորս հարյուր երեսուներեք / ՀՀ դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 7-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Կից ներկայացվում է ՝ հողի հարկի վերաբերյալ տեղեկանքները։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`