Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՀԱԿ ՌԱՖԻԿԻ ԹԱՄՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.05.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2023 թվականի N 381-Ա

ՍԱՀԱԿ ՌԱՖԻԿԻ ԹԱՄՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Քաղաքացի Սահակ Ռաֆիկի Թամոյանի կողմից (անձնագիր AR0321124, տրված 05.06.2017 թվականին, 004-ի կողմից, ՀԾՀ 2508810312, հասցեն՝ ՀՀ քաղաք Երևան Արաբկիր համայնք Սևքարեցի Սաքոյի փողոց տուն թիվ 81) 28․03․2023 թվականին՝ ժամը 13։58-ին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 8 շենքի հարևանությամբ՝ առանց համապատասխան թույլտվության՝ ոչ սահմանված վայրում «Mersedes Benz»VARIO 612D համարանիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացրել է առևտուր (գյուղմթերքների վաճառք), ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից 28․03․2023 թվականին թիվ 79-3/5-433 գրությամբ իրազեկվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանին։

2023 թվականի ապրիլի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի գումարի գանձման նպատակով։

2023 թվականի մայիսի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է քաղաքացի Սահակ Ռաֆիկի Թամոյանը, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Քաղաքացի Սահակ Ռաֆիկի Թամոյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 8 շենքի հարևանությամբ՝ առանց համապատասխան թույլտվության՝ ոչ սահմանված վայրում «Mersedes Benz»VARIO 612D համարանիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացրել է առևտուր (գյուղմթերքների վաճառք), ինչը հանդիսանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն։

2023 թվականի ապրիլի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։

2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքներն ու օրինական շահերը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի՝ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, իսկ 26) կետի՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածը նախատեսում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նույն օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը, ինչպես նաև սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ, 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով, 162.-րդ հոդվածի առաջին մասով, 2191 -րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Սահակ Ռաֆիկի Թամոյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության չսահմանված վայրում առևտուր իրականացնելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասով սահմանված տուգանքի գումար։

2․«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`