Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՒԱՅԹ ՀԵԼԻՔՍ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.05.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2023 թվականի N 406-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

«Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չեն կատարվել 2020 թվականի օգոստոսի 05-ին կնքված հողամասի սերվիտուտի պայմանագրով ստանձնած պարտականությունները, ինչի կապակցությամբ 2023 թվականի ապրիլի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողամասի սերվիտուտի պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վարձավճարների և վարձավճարի չվճարման համար նախատեսված տուգանքի գումարի գանձման հարցի քննության նպատակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2020 թվականի օգոստոսի 05-ին կնքված սերվիտուտի պայմանագրով պայմանագրի առարկան է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությունը հանդիսացող Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերից (հողամասի ծածկագիր՝ 09-100-0102-0042) սահմանափակ օգտվելու իրավունքը՝ փոքր հիդրոէլեկտրոկայանի խողովակաշարի անցկացման նպատակով՝ 20 տարի ժամկետով։

2020 թվականի օգոստոսի 05-ին կնքված հողամասի սերվիտուտի պայմանագրի համաձայն՝ վարձավճարի չափը սահմանվել է 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։ Նշված պայմանագրով «Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, խախտելով պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, չի վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարը 2020-2022 թվականների համար, ընդամենը 244209 (երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, որից 240822 (երկու հարյուր քառասուն հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ որպես մայր գումար, իսկ 3387 (երեք հազար երեք հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2023 թվականի ապրիլի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 04-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, վերջինիս ծրարը հետ է վերադարձվել «Չպահանջված է» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահամանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կնքելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից, իսկ նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք, իսկ 616-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը)։ Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել է վարչական տույժը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.«Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 244209 (երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, որից 240822 (երկու հարյուր քառասուն հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ որպես մայր գումար, իսկ 3387 (երեք հազար երեք հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2․Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվեհամարին։

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`