Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական վարույթը կասեցնելու մասին։

30.05.2023

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով, որ համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 142-Ա որոշմամբ նշված փոխադրամիջոցի գույքահարկի գումարը վճարված է ամբողջությամբ (հիմք՝ Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2023թվականի մայիսի 25-ի թիվ 1858 զեկուցագիրը և տեղեկանքը) որոշում եմ.
1. Անդրոնիկ Իչմելյանից /հաշվառված՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Արարատյան թիվ 37 հասցեում, ՀԾՀ 2504770359/ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը բռնագանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու պատճառով, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`