Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին։

30.05.2023

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Ալեքսան Ռաֆիկի Մարգարյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Տերյան փողոց, 5 տուն, ՀԾՀ՝ 1114660108/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մարտի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հնարապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող՝ 0024-0011 կադաստրային ծածկագրով անհատական տունը հանդիսանում է քաղաքացի Ալեքսան Ռաֆիկի Մարգարյանի սեփականությունը, ինչը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը 20.01.2023թ. դրությամբ՝ 2011-2020 թթ․ համար, կազմում է 32876 /երեսուներկու հազար ութ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ, որից 15566 /տասնհինգ հազար հինգ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 17310 /տասնյոթ հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամը որպես տույժ, ինչը չի վճարվել:
Քաղաքացի Ալեքսան Մարգարյանի` նշված ժամանակահատվածի համար գույքահարկը վճարելու պարտականությունը կազմում է 15566 /տասնհինգ հազար հինգ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ ապառք, որն օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 17310 /տասնյոթ հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամի չափով:
2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է հարուցված վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Ալեքսան Մարգարյանը պատշաճ ծանուցվել է, սակայն վերջինս չի ներկայացել լսումներին /Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 14.03.2023 թվականի թիվ 799 և 21.04.2023 թվականի թիվ 1190 ծանուցումներն ուղարկվել են փոստով /փոստային առաքանի՝ ALO109130991AM/, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Ալեքսան Մարգարյանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` հարկ վճարող է համարվում կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ալեքսան Մարգարյանը /հաշվառված՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Նորակերտ, Տերյան փողոց, 5 հասցեում/ համարվում է ծանուցված վրարչական լսումների հրավերի 2023 թվականի հունվարի 20-ի դրությամբ տրված տեղեկանքներով հաշվարկված պարտավորությունների մասին, հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննարկման մասին արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Ալեքսան Ռաֆիկի Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել 32876 /երեսուներկու հազար ութ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ, որից 15566 /տասնհինգ հազար հինգ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 17310 /տասնյոթ հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ /վճարելու հաշվեհամար՝ 900325181015 /:
1. 2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`