Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԸ 24։00–ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Հայտատու` Մեծամորի համայնքապետարն
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետ, 34-րդ հոդված, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 34-րդ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԸ 24։00–ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5–րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով, 34-րդ հոդվածով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 34-րդ հոդվածի առաջին կետով և հիմք ընդունելով Մեծամորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 18․05․2023թվականին ներկայացված թիվ 17 զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ա/Ձ Ալիկ Միրզոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել, Ա/Ձ Ալիկ Միրզոյանին 2023 թվականի հունիսի 08-ին ժամը 12։00-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան ՝ վարչական վարույթի քննության։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

Հասցե` ք Մեծամոր Վարչական կենտրոն 1շ

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`