Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ ՕՐԴՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.06.2023

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 2098­Ա
ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ ՕՐԴՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության
բաժնի կողմից 04․04․2023 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Աշոտ Ռազմիկի Օրդոյանի (հաշվռման հասցե՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վ․ Արտաշատ գյուղի
Արարատյան փողոցի թիվ 31 տ․) կողմից Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում/կադաստրային ծածկագիր՝
0620­0001/ թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»
Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48­րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման
հատկանիշներով, ինչի կապակցությամբ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի
քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 04․04․2023 թվականին կազմված զեկուցագրի հիման վրա
2023 թվականի ապրիլի 06­ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30­րդ
հոդվածի 1­ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34­րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական
իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48­րդ հոդվածի պահանջների
խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի
իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի
շրջանակներում 11․04․2023, 11։00­ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված
Աշոտ Ռազմիկի Օրդոյանը չի ներկայացել վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսմանը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված
և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի,
լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը
հաստատված է համարում հետևյալը.
Աշոտ Ռազմիկի Օրդոյանի կողմից Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում/կադաստրային ծածկագիր՝ 0620­
0001/ թույլ տրված արարքը համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48­րդ
հոդվածի՝ գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող
հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը, առաջացնում է տուգանքի նշանակում`
սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի ապրիլի 11­ին Արտաշատի
համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Աշոտ Ռազմիկի
Օրդոյանը, ծանուցումը ուղարկվել է փոտային առաքանիով, սակայն, Աշոտ Ռազմիկի Օրդոյանը չի ներկայացել
լսմանը, չի ներկայացրել առարկություններ և/կամ միջնորդություններ։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35­րդ հոդվածի 1­ին մասի 26­րդ կետի`
համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական
պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35­րդ հոդվածի 1­ին մասի 26­րդ կետի`
համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական
պատասխանատվության:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184­րդ հոդվածի համաձայն` «Համայնքն ունի հողի,
ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը,
բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի,
հմնիեփկնննէՀմնիվնինենվհմնվծկվնինմէհմնի
պխվթյՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 184­րդ հոդվածի համաձայն` «Համայնքն ունի հողի,
ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը,
բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի,
համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի
սեփականությունը»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163­րդ հոդվածի 1­ին մասի համաձայն`
«Սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող
իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը:
Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն
է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից
oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի
ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274­րդ հոդվածի համաձայն` «Սեփականատերն
իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից»:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48­րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝
«Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն
ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված
նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»։
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և ղեկավարվելով Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32­րդ, 35­րդ, 48­րդ հոդվածով, 156­րդ հոդվածի առաջին
մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35­րդ հոդվածի առաջին մասի 26­րդ կետով, 43­րդ
հոդվածի առաջին մասի 4­րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ
օրենքի 53­րդ, 58­60­րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1. Աշոտ Ռազմիկի Օրդոյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ գյուղական համայնքներում պետական և (կամ)
համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու համար՝ 100 000 /մեկ
հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Նախազգուշացնել Աշոտ Ռազմիկի Օրդոյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո «Վարչական
իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48­րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը
կատարել շարունակելը սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի
երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305­րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը
պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ
օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների,
տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N900415151472 հաշվեհամարին։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ
մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ վարչական դատարան։Նշված ժամկետը
հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու
համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է
որոշումը։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի
մասին» օրենքի 88­րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝
արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի
դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական
իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283­րդ հոդվածի դրույթներին համապատասխան
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում
տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն
ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`