Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 7-ՐԴ ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ՍԱԹԻԿ ՍՈՒՐԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.06.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01․06․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Վայք համայնքի, Գոմք բնակավայրի 6-րդ փողոցի, 7-րդ տան բնակիչ Սաթիկ Սուրիկի Հովհաննիսյանին պատկանող Ջերմուկ համայնքի, Ձախափնյակ 10/1 հասցեում գտնվող, 10-002-0031-0012-001 ծածկագրով գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2012-2020թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 121870 դրամ, որից տույժ՝ 37954 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, ուր վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Վայք համայնքի, Գոմք բնակավայրի 6-րդ փողոցի, 7-րդ տան բնակիչ Սաթիկ Սուրիկի Հովհաննիսյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 121870 (հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031013):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սաթիկ Սուրիկի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`