Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ԴԱՆԻ-ՖԱՐՄ>> ՍՊ ընկերության տնօրեն Հովիկ Մեսրոպյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշում

06.06.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված


Որոշեցի

1. Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձի.
1) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասերով սահմանված պահանջները խախտելու համար․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով (մինչև ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ), «Ֆլեմօքսին Սոլուտաբ դեղահատեր տարրալուծվող 1000մգ; (20/4x5/) բլիստերում, սերիա՝ 22A0951, պիտանիության ժամկետ՝ 12.2026 – 4 փաթեթ» դեղը Հայաստանի Հանրապետություն օրենքի խախտմամբ ներմուծելու համար, ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 1 (մեկ) անվանում դեղի համար՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
2) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված պահանջները խախտելու համար․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի 1-ին մասի 1-ի կետի պահանջով (մինչև ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ), Հայաստանի Հանրապետությունում չգրանցված ներքոնշյալ դեղերի.
1. Ֆլեմօքսին Սոլուտաբ դեղահատեր տարրալուծվող 250մգ; (20/4x5/) բլիստերում, սերիա՝ 22E0256, պիտանիության ժամկետ՝ 30.04.2027 - 2 փաթեթ,
2. Ֆլեմօքսին Սոլուտաբ 500մգ դեղահատեր տարրալուծվող 500մգ; (20/4x5/) բլիստերում, սերիա՝ 22C1756, պիտանիության ժամկետ՝ 28.02.2027 - 2 փաթեթ,,
3. Ֆլեմօքսին Սոլուտաբ դեղահատեր տարրալուծվող 1000մգ; (20/4x5/) բլիստերում, սերիա՝ 22A0951, պիտանիության ժամկետ՝ 12.2026 - 4 փաթեթ,
իրացման համար, ենթարկել վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 3 (երեք) անվանում դեղի համար՝ 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի,
3) Տուգանքի ընդհանուր գումարը կազմում է 400․000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը ծանուցել Հովիկ Գևորգի Մեսրոպյանին (հասցե՝ ք Երևան, Աջափնյակ,Նորաշեն թղմ․ /Շ/37/67 անձնագրային տվյալներ՝ AS0395631, տրված՝ 15.10.2018 թվականին, 012-ի կողմից), ինչպես նաև ք. Երևան, Աջափնյակ, Մ․ Մազմանյան փողոց 5/28 հասցեներով։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4․ Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5․ Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`