Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ՓՈՂՈՑԻ 28-ՐԴ ՇԵՆՔԻ N 8 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 20․06․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Արթուր Անուշավանի Թադեվոսյանին պատկանող Ջերմուկ համայնքի, Շահումյան 2/34 հասցեում գտնվող, 10-002-0014-0001-011-034 ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունը 2009-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 59627դրամ, որից տույժ՝ 16429 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի, Ձախափնյակ փողոցի 28-րդ շենքի N 8 բնակարանի բնակիչ Արթուր Անուշավանի Թադեվոսյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 59627 (հիսուն ինն հազար վեց հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365000331):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Անուշավանի Թադեվոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`