Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԿԵՉՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 7-ՐԴ ՇԵՆՔի N 1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՏԱՐՈՆ ՋԻՎԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ինմասի <<բ>> ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 21․06․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Տարոն Ջիվանի Սարգսյանին պատկանող JEEP GRAND CHEROKEE 4.7I մակնիշի, 50PP999 պետհամարնիշի, 2000թ․արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 384186 դրամ, որից տույժ՝ 73186 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Ջերմուկ քաղաքի բնակիչ 1.Ջերմուկ քաղաքի բնակիչ Տարոն Ջիվանի Սարգսյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 384186 (երեք հարյուր ութսունչորս հազար մեկ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տարոն Ջիվանի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`