Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՇԵՆՔի N 2 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՍԵԴՐԱԿ ՀՄԱՅԱԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 21․06․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Սեդրակ Հմայակի Թովմասյանին պատկանող MERCEDES-BENZ C180 մակնիշի, 19LU399 պետհամարնիշի, 1993թ․արտադրության փոխադրամիջոցի հարկի գծով պարտավորությունը 2013-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 211523 դրամ, որից տույժ՝ 65523 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Սեդրակ Հմայակի Թովմասյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 211523 (երկու հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեդրակ Հմայակի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`