Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ «ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ

26.06.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2023 թվականի հուլիսի 03-ին, ժամը 11։00-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի՝ ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փողոց 129 հասցեում:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`