Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գագիկ Հովսեփյանի վերաբերյալ վարչական վարույթի ծանուցագիր

28.06.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզ Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Հարգելի Գ․Հովսեփյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` <<Վարչական իրավախատումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը։

2023 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 17։00-ին, նշանակված վարչական վարույթը հետաձգվել է՝ Սամվել Անդրանիկի Պետրոսյանի կողմից պատշաճ ծանուցում չունենալու հիմքով։

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսի 30-ին ժամը` 17:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե` ք. Մեղրի, փ Զ.Անդրանիկի 2 , 4-րդ հարկ: Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`