Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.06.2023

Հայտատու` Մեծամորի համայնքապետարն
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 1402-Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 27.02.2023 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի քաղաքացի Արամ Բաբայանը՝ հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի փետրվարի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով վարչական մարմնի նախաձեռնությամբ հողի հարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել գործի լսման օր, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Արամ Բաբայանը:
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարում հետևյալը.
Արամ Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի վարչական սահմաններում և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,58 (վարելահող ջրովի) հա, 0,2651(վարելահող ջրովի) հա, 0,62 (վարելահող ջրովի) հա և 0,28 (տնամերձ) հա․ մակերեսով հողատարածքների համար հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով ընդհանուր 436727 (չորս հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 287223 ապառքի գումար և 149504 (մեկ հարյուր քառասունիննը հազար հինգ հարյուր չորս) ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար (տույժերը հաշվարկված են մինչև 22.05.2023թ․ներառյալ):
2023 թվականի փետրվարի 27-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի մարտի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ Արամ Բաբայանը պատշաճ ծանուցվել է գործի լսման օրվա, ժամի և տեղի մասին, ինչը հաստատվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնի վրա առկա վերջինիս ստորագրությամբ։ Հաշվի առնելով, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մարտի 24-ին ընդունվել է Արամ Բաբայանի նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» թիվ 900-Ա որոշումը, որը վերջինս ստացել է 06․04․2023թ․-ին:
Քաղաքացի Արամ Բաբայանի նկատմամբ 2023 թվականի մարտի 24-ին կասեցված վարչական վարույթը համարվում է վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք դարձած հանգամանքը վերացել է:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 2-րդհոդվածի 2-րդ մասի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով, 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-60-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Արամ Բաբայանի նկատմամբ 27․02․2023թ․-ին հարուցված վարչական վարույթը վերսկսել։
2. Արամ Բաբայանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1703-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
3․Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
4․ Արամ Բաբայանին նախազգուշացնել՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հիմք հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողի հարկի և անշարժ գույքի հարկի՝ 436727 ՀՀ դրամ գումարի չափով հարկային պարտավորությունը։
5․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
7․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
8. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ՄԱՅԻՍԻ 26
ք.Մեծամոր

Հասցե` ք Մեծամոր Վարչական կենտրոն 1շ

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`