Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.06.2023

Հայտատու` Մեծամորի համայնքապետարն
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 1403-Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 28.02.2023 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի քաղաքացի Արման Հարությունյանըч հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի մարտի 03-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, վարչական մարմնի նախաձեռնությամբ՝փոխադրամիջոցի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորություն առաջանալու վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել գործի լսման օր, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել, սակայն չի ներկայացել քաղաքացի Արման Հարությունյանը:
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարում հետևյալը.
Արման Հարությունյանի անվամբ գրանցված և վերջինիս պատկանող փոխադրամիջոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի վարչական սահմաններում, իսկ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում հաշվառված փոխադրամիջոցի գույքահարկի գծով ընդհանուր 349460 (երեք հարյուր քառասունինը հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 273271-ը՝ ապառքի գումար և 76189-ը՝ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար (տույժերը հաշվարկված են մինչև 22.05.2023թ․ներառյալ):
2023 թվականի մարտի 3-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի մարտի 23-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ Արման Հարությունյանը ծանուցվել է գործի լսման օրվա, ժամի և տեղի մասին, սակայն «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից ուղարկված փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնը վերադարձվել է «չպահանջված» գրառումով։
Հաշվի առնելով, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մարտի 24-ին ընդունվել է Արման Հարությունյանի նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» թիվ 890-Ա որոշումը, որը վերջինս ստացել է 05․04․2023թ․-ին: Քաղաքացի Արման Հարությունյանի նկատմամբ 2023 թվականի մարտի 24-ին կասեցված վարչական վարույթը համարվում է վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք դարձած հանգամանքը վերացել է:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների: Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում նաև փոխադրամիջոցները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը: Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ»ենթակետով, 53-60-րդհոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Արման Հարությունյանի նկատմամբ 03․03․2023թ․-ին հարուցված վարչական վարույթը վերսկսել։
2. Արման Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1703-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
3․Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին`ստացող Մեծամորի համայնքապետարան:
4․ Արման Հարությունյանին նախազգուշացնել՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հիմք հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում իր անվամբ հաշվառված փոխադրամիջոցի գույքահարկի՝ 349460 ՀՀ դրամ գումարի չափով հարկային պարտավորությունը։
5․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
7․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
8. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ՄԱՅԻՍԻ 26
ք.Մեծամոր

Հասցե` ք Մեծամոր Վարչական կենտրոն 1շ

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`