Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մարալ Մանուշյանին և Նշան Իլոյանին վարչական վարույթի լսումների հրավբիրելու մասին։

03.07.2023

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ տիկին Մանուշյան և պարոն Իլոյան,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 275-րդ հոդվածով սահմանված կարգով Դուք հրավիրվում եք մասնակցելու ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար բնակավայր, Նաիրի 42, 1-ին հարկ, իրավաբանական բաժին/ կայանալիք վարչական հանձնաժովի նիստին, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 6-ին ժամը 15։00-ին, որտեղ քննության կառնվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /Ձեր կողմից ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Թաիրով բնակավայր, Դեմիրճյան թաղամաս, 5-րդ փողոց, 16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա ինքնակամ շինություն կառուցելը/ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրված վարչական գործը:
Հայտնում ենք նաև, որ Դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով` կամ նրա հետ միասին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված փաստաբանի միջոցով:
Վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Ինչպես նաև, հայտնում ենք Ձեզ, որ Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ վերոգրյալ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`