Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30–Ի ԹԻՎ ՎՇ–04(Ա) ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐԹԱՆԵՍ ԲԱԳՐԱՏԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.07.2023

Հայտատու` Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ ՀԿՀ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 59-րդ հոդված

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ 14.06.2023թ. թիվ 04 արձանագրության հիման վրա Դիլիջան քաղաքի Վասիլև փողոցի վերջնամասում՝ Դիլիջան համայնքին պատկանող հողամասում, Ձեր կողմից առանց համապատասխան շինարարություն իրականացնելու թույլտվության, բարձրավոլտ հոսանքատար գծերի տակ բետոնե հիմքի վրա, փայտե կոնստրուկցիաներով 6,7x8,7մետր արտաքին չափերով կառուցվել է մեկ հարկանի բնակելի տուն։ Ինքնակամ կառուցապատման փաստով, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետի հիմքով 14.06.2023թ. հարուցվել է վարչական վարույթ:
Հարուցված վարչական վարույթի լսումը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 30-ին, ժամը` 11:00-ին, որին մասնակցել եք նաև Դուք, որպես վարչական վարույթի մասնակից:
Վարչական լսման արդյունքում կայացվել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թվականի հունիսի 30–ի «Ինքնակամ կառույցը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի օգտագործումից ազատելու մասին» թիվ ՎՇ–04(Ա) որոշումը՝

1. Չօրինականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլև փողոցի վերջնամասում՝ Դիլիջան համայնքին պատկանող հողամասում, Վարթանես Մանուչարյանի կողմից առանց համապատասխան շինարարություն իրականացնելու թույլտվության, բարձրավոլտ հոսանքատար գծերի տակ բետոնե հիմքի վրա, փայտե կոնստրուկցիաներով 6,7x8,7մետր արտաքին չափերով կառուցված մեկ հարկանի բնակելի տունը:
2. Իրավախախտ Վարթանես Մանուչարյանին՝ մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը քանդել ինքնակամ կառուցը և տարածքը բերել նախնական տեսքին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում, քաղաքացի Վարթանես Մանուչարյանի կողմից նույն կետով նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի օժանդակությամբ քանդել, ապամոնտաժել համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր հողամասում կառուցված ինքնակամ կառույցը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմին, սույն որոշման 3-րդ կետով սահմանված դեպքում նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից:
5. Առաջարկել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ Դիլիջանի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
6. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժինը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55:
Հեռ.՝ 0268 2-76-87:

Հասցե` Ք․ Դիլիջան, Մյասիկյան 55

Հեռ..` 0268 2-25-85

Էլ. փոստ`