Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 19-ՐԴ ՇԵՆՔի N 43 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԳՈՌ ԷԴԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.07.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Գոռ Էդիկի Ստեփանյանին պատկանող VOLKSWAGEN PASSAT 2.8 մակնիշի, 34FN042 պետհամարնիշի, 1999թ․արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 250217 դրամ, որից տույժ՝ 48417 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Ջերմուկ քաղաքի բնակիչ Գոռ Էդիկի Ստեփանյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 250217 (երկու հարյուր հիսուն հազար երկու հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Էդիկի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`