Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 14 հուլիսի 2023 թվականի N 225-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 10/10 ՏԱՆ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.07.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Սուրեն Ռոբերտի Մարգարյանին պատկանող JEEP WRANGLER 4.2 մակնիշի, 60TT011 պետհամարանիշի 1988թ արտադրության փոխադրամիջոցի հարկի գծով պարտավորությունը 2014-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 142044 դրամ, որից տույժ՝ 38718 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Ջերմուկ քաղաքի բնակիչ Սուրեն Ռոբերտի Մարգարյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 142044 (հարյուր քառասուներկու հազար քառասունչորս) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Ռոբերտի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`