Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 14 հուլիսի 2023 թվականի N 226-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 20-ՐԴ ՇԵՆՔի N 36 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԳԱՐԻԿ ԱՐՍԵՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.07.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Գարիկ Արսենի Մինասյանին պատկանող AUDI S2 QUATTRO մակնիշի, 34AQ883 պետհամարանիշի 1992թ արտադրության փոխադրամիջոցի հարկի գծով պարտավորությունը 2018-2022թթ․ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 271217 դրամ, որից տույժ՝ 47717 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Ջերմուկ քաղաքի բնակիչ Գարիկ Արսենի Մինասյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 271217 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար երկու հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Արսենի Մինասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`