Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անդրանիկ Մարգարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

19.07.2023

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Մարգարյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 99QQ019 հաշվառման համարանիշի, MERCEDES-BENZ S500 4MATIC մակնիշի, WDB1400321A061807 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկը 28.03.2023թ. դրությամբ ընդհանուր կազմում է 699.754 /վեց հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ, որից 216.000 /երկու հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկ, 432.000 /չորս հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամը՝ որպես մինչև 2023 թվականի համար ապառք, իսկ 69.760 /վաթսունինը հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև 66MM061 հաշվառման համարանիշի, MERCEDES-BENZ S 320 մակնիշի, WDB1400321A061807 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկը ընդհանուր կազմում է 553.964 /հինգ հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ, որից 310.508 /երեք հարյուր տասը հազար հինգ հարյուր ութ / ՀՀ դրամը 2017-2020թթ. համար հաշվարկված (227.113 /երկու հարյուր քսանյոթ հազար մեկ հարյուր տասներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 83.395 /ութսուներեք հազար ինը հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 75.150 /յոթանասունհինգ հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամը՝ որպես 2023թվականի համար հաշվարկված հարկ, 150300 /մեկ հարյուր հիսուն հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես մինչև 2023թվականի համար հաշվարկված ապառք, իսկ 51.754 /հիսունմեկ հազար յոթ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ հուլիսի 6-ին, ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`