Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 29,06,2023-ի «Արտուր Տոկաշևին փոխադրամիջոցին գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 670- Ա որոշում

20.07.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Արտուր Տոկաշևը, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունիսի 15-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքի և շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող Տաշիր համայնքում հաշվառված «TOYOTA 4RUNNER 4.7 » մակնիշի, 36PR589 հաշվառման համարանիշի և «TOYOTA 4RUNNER 4.0» մակնիշի, 36PT402 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում են քաղաքացի Արտուր Տոկաշևի սեփականությունը,որոնք, իրավահարաբերության ծագման պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրիք համաձայն, հանդիսանում են հարկվող օբյեկտ:

«TOYOTA 4RUNNER 4.7 » մակնիշի, 36PR589 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար 2019-2022 թվականների համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 444․793 (չորս հարյուր քառասունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք ) ՀՀ դրամ, որից 370․000 ( երեք հարյոր յոթանասուն հազար ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 74․793 (յոթանասունյոթ հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

«TOYOTA 4RUNNER 4.0» մակնիշի, 36PT402 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար 2019-2022 թվականների համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 288․189 (երկու հարյուր ութսունութ հազար հարյուր ութսունինը ) ՀՀ դրամ, որից 239․729 ( երկու հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր քսանինը ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 48,460 (քառասունութ հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2023 թվականի հունիսի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունիսի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արտուր Տոկաշևը (հիմք՝ փոստային անդորրագիր 16․06․2023) :

Արտուր Տոկաշևը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:Համաձայն ՀՀ հարկային օրնսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Արտուր Տոկաշևից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 732․982 (յոթ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր ութսուներկու ) ՀՀ դրամ՝ որպես Տաշիր համայնքում հաշվառված «TOYOTA 4RUNNER 4.7 » մակնիշի, 36PR589 հաշվառման համարանիշի և «TOYOTA 4RUNNER 4.0» մակնիշի, 36PT402 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցների համար վճարման ենթակա գույքահարկի գումար․

444․793 (չորս հարյուր քառասունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք ) ՀՀ դրամ ՝ որպես «TOYOTA 4RUNNER 4.7 » մակնիշի, 36PR589 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկ,որից 370․000 ( երեք հարյոր յոթանասուն հազար ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 74․793 (յոթանասունյոթ հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

288․189 (երկու հարյուր ութսունութ հազար հարյուր ութսունինը ) ՀՀ դրամ՝ որպես «TOYOTA 4RUNNER 4.7 » մակնիշի, 36PR589 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկ,որից 239․729 ( երկու հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր քսանինը ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 48,460 (քառասունութ հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:

6․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081025 հաշվարկային հաշվին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`