Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱԳԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

21.07.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի 35-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2023 թվականի N 518-Ա

ԳԱԳԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Գագիկ Գարեգինի Հովսեփյանի կողմից (անձնագիր AR0255562, տրված 05.04.2017 թվականին, 037-ի կողմից, հասցե՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ գյուղ Արտաբույնք 3-րդ փողոց տուն թիվ 3) 2023 թվականի մայիսի 05-ին՝ ժամը 15։23-ին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ․Անդրանիկի փողոցի թիվ 28 շենքի հարևանությամբ՝ առանց թույլտվության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35NU445 համարանիշի ավտոմեքենայով իրականացվել է առևտուր (գյուղմթերքների վաճառք), ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից 05.05.2023 թվականին թիվ 79-3/3-687 գրությամբ իրազեկվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանին։

2023 թվականի մայիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի գումարի գանձման նպատակով։

2023 թվականի հունիսի 16-ին, հունիսի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Գագիկ Գարեգինի Հովսեփյանը (հիմք՝ 03.06.2023թ. փոստային անդորրագիր AL0109646464AM)։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքներ՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Քաղաքացի Գագիկ Գարեգինի Հովսեփյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ․Անդրանիկի փողոցի թիվ 28 շենքի հարևանությամբ՝ առանց թույլտվության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35NU445 համարանիշի ավտոմեքենայով իրականացրել է առևտուր (գյուղմթերքների վաճառք), ինչը հանդիսանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն։ 2023 թվականի մայիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունիսի 16-ին, հունիսի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքներն ու օրինական շահերը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, իսկ 26) կետի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածը նախատեսում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նույն օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը, ինչպես նաև սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ, 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի առաջին մասով, 2191-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Գագիկ Գարեգինի Հովսեփյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության չսահմանված վայրում առևտուր իրականացնելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասով սահմանված տուգանքի գումար։

2․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`