Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 21 հուլիսի 2023 թվականի N 244-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՇԵՆՔի N 57 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՆԻ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.07.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 21․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Արթուր Մարտինի Ֆրանգուլյանին պատկանող MOSKVICH 21412 մակնիշի, 34PD062 պետհամարնիշի 1989թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 57983 դրամ, որից տույժ՝ 12983 դրամ և UAZ 315201 մակնիշի, 07UO414 պետհամարնիշի 1988թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2012-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 79327 դրամ, որից տույժ՝ 26827 դրամ, ընդամենը՝ 137310 դրամ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցների հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Արթուր Մարտինի Ֆրանգուլյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 137310 (հարյուր երեսունյոթ հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մարտինի Ֆրանգուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`