Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀՈՎԱՐՏ 20» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՎԻՎ ԿԱԶՄՄԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

27.07.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

«ՀՈՎԱՐՏ 20» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ՝ 52357040
ՏՆՕՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԼԱՅԱՆԻՆ
ՀՀ, Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱՐԳԱՐՅԱՆ 2 ՆՐԲ. / Շ / 7/1 / 32 ԲՆ.

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը՝ 2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 1100–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Լիլիթ Խաչատրյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`