Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կամո Սարդարի Բազիկյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

01.08.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ ներկայացվել 2023 թվականի հունիսի 2-ին Նովոռոսիյսկ-Երևան թիվ G6 436 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Կամո Սարդարի Բազիկյանի (հաշվառման հասցե՝ Արարատի մարզ, Արարատ համայնք, Արարատ քաղաք, Խանջյան փ., 26 շ., 7 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ««Ֆլայ Արնա» Հայկական ազգային ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի հունիսի 3-ին կազմված արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կամո Սարդարի Բազիկյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`