Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ 270223-423 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.08.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ 270223-423 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գ. Պողոսյանի զեկուցագիրը, Տեսչական մարմնում 2023 թվականի փետրվարի 27-ին հարուցվել է թիվ 270223-423 վարչական վարույթը` «ԱՆ ԷՅՋԸՆԹ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից Ընկերության քաղաք Երևան, Գ. Նժդեհի 8 հասցեում 2023 մարտի 3-ին իրականացվել է զննում։
Զննման ընթացքում պարզվել է, որ.
1. Ընկերությունը չուներ ներքին կարգապահական կանոններ, իսկ այլ իրավական ակտով աշխատողների աշխատանքի ընդունման կարգ սահմանված չէր,
2. Ընկերության սպասարկման կետում առկա աշխատողի աշխատանքի ընդունման վերաբերյալ հայտարարությունում առկա չէր խտրականության հիմք հանդիսացող որևէ պայման։
Զննման ընթացքում Ընկերության գլխավոր տնօրեն Աննա Հարությունյանը տվել է գրավոր հայտարարություն, համաձայն որի՝ աշխատող աշխատանքի ընդունելիս խտրական դրսևորումներ իրենց կողից թույլ չի տրվել, ինչը հավաստում է նաև սպասարկման կետում առկա հայտարարությունը։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի մարտի 17-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։
Վարույթի մասնակից հանդիսացող Անդրանիկ Ուգուջյանը և Ընկերության գլխավոր տնօրեն Աննա Հարությունյանը պատշաճ կարգով ծանուցվել են վարչական լսման տեղի և ժամանակի մասին, սակայն վարչական լսմանը չեն ներկայացել և այն հետաձգելու վերաբերյալ միջնորդություն չեն ներկայացրել։
Վարչական մարմինը, համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ 2023 թվականի մարտի 3-ին կազմված զննման արձանագրությունը և Ընկերության տնօրեն Աննա Հարությունյանի հայտարարությունը, արձանագրում է, որ սույն վարչական վարույթի ընթացքում Ընկերության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտման փաստը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, այդպիսի ապացույց վարչական վարույթի ընթացքում չի ներկայացվել նաև Անդրանիկ Ուգուջյանի կողմից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տեսչական մարմնում 2023 թվականի փետրվարի 27-ին հարուցված թիվ 270223-423 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «ԱՆ ԷՅՋԸՆԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աննա Հարությունյանին, էլ. հասցե՝ gev.mnatsakanyan1990@gmail.com և Անդրանիկ Ուգուջյանին, էլ. հասցե՝ ugujyanandranik@gmail.com։
Շնորհակալություն համագործակցության համար,

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`