Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 01 օգոստոսի 2023 թվականի N 271-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ՓՈՂՈՑԻ 20-ՐԴ ՇԵՆՔի N 35 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.08.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01․08․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Բաբկեն Վարազդատի Ղազարյանին պատկանող OPEL VECTRA 1.6 մակնիշի, 35OZ534 պետհամարանիշի 1997թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2018-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 64428 դրամ, որից տույժ՝ 14428 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Բաբկեն Վարազդատի Ղազարյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 64428 (վաթսունչորս հազար չորս հարյուր քսանութ) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բաբկեն Վարազդատի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`