Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 01 օգոստոսի 2023 թվականի N 275-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 12-ՐԴ ՇԵՆՔի N 14 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԴԻՍՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅԱՆ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.08.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01․08․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Հարություն Հովհաննիսյանին պատկանող Ջերմուկ համայնքի, Շահումյան 22/1/1,22/2 հասցեում գտնվող, 10-002-0018-0056-001 ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունը 2021-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 194561 դրամ, որից տույժ՝ 27292 դրամ, գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2011-2020թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 105175 դրամ, որից տույժ՝ 60626 դրամ և հողի հարկի գծով հարկային պարտավորությունը 2014-2020թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 39269 դրամ, որից տույժ՝ 10998 դրամ, ընդամենը՝ 339005 դրամ և հաշվի առնելով այն հանգամանքը, ուր վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Հարություն Հովհաննիսյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 194561 (հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365000331), 105175 (հարյուր հինգ հազար հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031013) և 39269 (երեսունինն հազար երկու հարյուր վաթսունինն) ՀՀ դրամ հողի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031237)։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`