Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 02 օգոստոսի 2023 թվականի N 276-Ա ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ 19-ՐԴ ՇԵՆՔի N 35 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՕՖԵԼՅԱ ԳԵՂԱՄԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.08.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01․08․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Երևան քաղաքի բնակիչ Օֆելյա Գեղամի Ասատրյանին պատկանող Ջերմուկ համայնքի, Ձախափնյակ 12/28 հասցեում գտնվող, 10-002-0031-0003-004-028 ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունը 2014-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 33391 դրամ, որից տույժ՝ 8541 դրամ, և Մյասնիկյան 26/33 հասցեում գտնվող, 10-002-0014-0001-012-033 ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունը 2021-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 2355 դրամ, որից տույժ՝ 330 դրամ, ընդամենը՝ 35746 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, ուր վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Օֆելյա Գեղամի Ասատրյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 22258 (քսաներկու հազար երկու հարյուր հիսունութ) ՀՀ դրամ գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252) և 13488 (տասներեք հազար չորս հարյուր ութսունութ) ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365000331):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Օֆելյա Գեղամի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`