Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՈՆԱ ՎԻԼՅԱՄԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.09.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ի զեկուցագիրը՝ Սոնա Վիլյամի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի, 42-րդ փողոցի, թիվ 19 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0117-0038) և Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի, 41-րդ փողոցի, թիվ 20 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0117-0036)` Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2021-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 87 466 (ութսունյոթ հազար չորս հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 74 478 (յոթանասունչորս հազար չորս հարյուր յոթանասունութ) դրամ ապառք, 12 988 (տասներկու հազար ինը հարյուր ութսունութ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Սոնա Վիլյամի Մարտիրոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 16։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սոնա Վիլյամի Մարտիրոսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`