Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 07 սեպտեմբերի 2023 թվականի N 662-Ա ԱՇՈՏ ՀԵՆՐԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.09.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդված


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 սեպտեմբերի 2023 թվականի N 662-Ա

ԱՇՈՏ ՀԵՆՐԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը, քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոց թիվ 45/11 հասցեում իրավախախտող Աշոտ Հենրիկի Գրիգորյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ, պարզեց, որ Աշոտ Հենրիկի Գրիգորյանը, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, այն է՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․Մկրտչյանի 15․08․2023 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և 15․08․2023 թվականի թիվ 9778 զեկուցագրի հիման վրա 2023 թվականի օգոստոսի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։

2023 թվականի օգոստոսի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի օգոստոսի 24-ին․ սեպտեմբերի 05-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Աշոտ Հենրիկի Գրիգորյանը (հիմք՝ 17․08․2023 թվականի փոստային անդորրագիր AL0110853571AM, 04․09․2023 թվականի փոստային անդորրագիր AL0111094570AM), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Վերջինս ներկայացել է վարչական վարույթի լսումներին:

Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ Աշոտ Հենրիկի Գրիգորյանի կողմից թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերբերյալ>> օրենսգրքի 154 -րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:

2․ Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․Մկրտչյանի 15․08․2023 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և 15․08․2023 թվականի թիվ 9778 զեկուցագիրը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի կողմից ներկայացված նյութերը՝ Մեղրի համայնքի բնակչուհի Թամարա Ստեփանի Հարությունյանի դիմումի շուրջ նախապատրաստված և կից փաստաթղթերը։

«Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյուքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Աշոտ Հենրիկի Գրիգորյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 45/11 հասցեում առանց համապատասխան շինարարական թույլտվության՝ կատարվել են ապօրինի շինրարարություն, որն էական վնաս է հասցնում հարևանուհի Թամարա Ստեփանի Հարությունյանին և խախտում է վերջինիս օրինական շահերը։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի օգոստոսի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի օգոստոսի 24-ին, սեպտեմբերի 05-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին պատշաճ ծանուցվել է քաղաքացի Աշոտ Հենրիկի Գրիգորյանը և ապահովել իր մասնակցությունը վարչական վարույթի լսումներին։

Վարչական վարույթի լսումներին արձանագրվել է, որ Աշոտ Հենրիկի Գրիգորյանի կողմից թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, այն է՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ Նախազգուշացվում է Աշոտ Հենրիկի Գրիգորյանին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի՝ կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով՝ 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարով։

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում և կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը։ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագշին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Տվյալ պարագայում Աշոտ Հենրիկի Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոց թիվ 45/11 հասցեում առանց համապատասխան թույլտվության և փաստաթղթերի՝ իրականացրել է շինարարություն։ Իրավախախտում կատարող անձը նշել է, որ իրավախախտումը կատարելու համար նպաստել են բազմանդամ ընտանիքը, ընտանեկան սուղ պայմանները։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավոևյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով, 154 –րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Աշոտ Հենրիկի Գրիգորյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․ Իրավախախտող Աշոտ Հենրիկի Գրիգորյանին տալ պարտադիր ցուցում՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները։

4․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Հենրիկի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Էլ. փոստ`