Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԼԻԱ ԱՐՏԱՇԻ ՄԻԼԻՏՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.09.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Լիա Արտաշի Միլիտոսյանը` հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի օգոստոսի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 13-ին տրված N 743748038818150333, 743748038768150245, 743748038693150129, 743748038647150045, 732747951357145838, 732747951301145744, 732748155735110849 տեղեկանքների և անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքի՝ Լիա Միլիտոսյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է 2012-2023 թվականների հարկային պարտավորությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1․Քաղաքացի Լիա Արտաշի Միլիտոսյանի նկատմամբ 2023 թվականի օգոստոսի 21-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Լիա Արտաշի Միլիտոսյանին:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`