Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱՆԱՀԻՏ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ» ՍՊ ընկերության նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՎՎ-1777-Ա հրամանով հարուցված վարչական վարույթը կարճելու մասին 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ 2165 որոշում

20.09.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՎՎ-1777-Ա հրամանով հարուցված վարչական վարույթը կարճել՝ իրավական ակտի պահանջների խախտումները վերացված լինելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն որոշումը ենթակա է ծանուցման «ԱՆԱՀԻՏ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Սուսաննա Կարապետյանի, ք. Երևան, Էրեբունի, Ավանեսովի /2/1 հասցեով:
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`