Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարոս Ղարախանյանի վերաբերյալ վարչական ծանուցագիր

20.09.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով

Հարգելի Վարոս Ղարախանյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` <<Վարչական իրավախատումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ գյուղական բնակավայրերում իրականացնելու փաստի առթիվ:

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե` ք. Մեղրի, փ Զ.Անդրանիկի 2 , 4-րդ հարկ: Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`