Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀՐԱՉ ՍԱՇԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ (134-007) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.09.2023

Հայտատու` ՀՀ ՇՄ Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք 59-րս հոդված 1-ին մաս

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Նոր Կյանք բնակավայրի (134-007) կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչ Սաշայի Ղազարյանին:
Հրաչ Սաշայի Ղազարյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքի համար վճարման ենթակա անշարժ գույքի հարկը: Ինչի արդյունքում գոյացել է անշարժ գույքի հարկի գծով պարտք՝ 49655/քառասունինը հազար վեց հարյուր հիսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքվ սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2023 թվականի հուլիսի 07-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Հրաչ Սաշայի Ղազարյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Հրաչ Սաշայի Ղազարյանի բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի հանրապետության օրենքի» 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և 34-րդ հոդվածով`



ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հրաչ Սաշայի Ղազարյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Նոր Կյանք բնակավայրի (134-007) կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 49655/քառասունինը հազար վեց հարյուր հիսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2.Որոշման օրինակը ուղարկել Հրաչ Սաշայի Ղազարյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը:

Հասցե` ՀՀ ՇՄ ք. Արթիկ Ազատության հրպ. 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` artik.am

Էլ. փոստ`