Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 11․08․2023-ի «Սամվել Ստեփանյանից հողի վարձակալության գումարի գանձման մասին» N 828-Ա որոշում

25.09.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1. ՀՀ Լոռու մարզի տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

26․06․2020-ին Սամվել Ստեփանյանը մի կողմից և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքը մյուս կողմից կնքել են ՀՀ,Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-053-0126-0049 ծածկագրով, 2․4 հա մակերեսով հողամասի երեք տարի ժամկետով ,տարեկան 16․420 (տասնվեց հազար չորս հարյուր քսան ) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության պայմանագիր։

Սամվել Ստեփանյանը, հանդիսանալով հարկվող օբյեկտի վարձակալ, չի կատարել հողի վարձակալության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները,այն է՝ սահմանված ժամկետում չի վճարել հողի վարձակալության վճարները: Արդյունքում 2023 հունիսի 26-ին՝ պայամանագրի ժամկետի ավարտից հետո, հողի վարձակալության պարտքը կազմում է 61․801 (վաթսունմեկ հազար ութ հարյուր մեկ ) ՀՀ դրամ, որից 49․294 (քառասունինը հազար երկու հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 12․507 (տասներկու հազար հինգ հարյուր յոթ) ՀՀ դրամ՝որպես տույժ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում 2023 թվականի հուլիսի 25-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի օգոստոսի 11-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Սամվել ստեփանյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 04․08․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Սամվել Ստեփանյանի բացակայությամբ):

2. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները: Նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հողամասի օգտագործողները պարտավոր են ժամանակին կատարել հողամասերի համար վճարումները: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ)օգտագործմանը հանձնել գույք,նույն օրենսգրքի 616-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճար(վարձավճարը): Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետը որոշվում են վարձակալության պայմանագրով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:Պայմանագրի 9-րդ կետի համաձայն՝ վճարումները կատարվում են եռամսյակային,10-րդ կետի համաձայն՝ընթացիկ վճարումները օգտվողի կողմից վճարվում են մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 25-ը։ Պայմանագրի 11-րդ կետի համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չվճարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար օգտվողը վճարում է տուժանք՝տարեկան վարձավճարի գումարի 0․1 տոկոսի չափով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ,110-րդ,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ,616-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․ Սամվել Ստեփանյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 32․239(երեսուներկու հազար երկու հարյուր երեսունինը) ՀՀ դրամ, որից 61․801 (վաթսունմեկ հազար ութ հարյուր մեկ ) ՀՀ դրամ, որից 49․294 (քառասունինը հազար երկու հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 12․507 (տասներկու հազար հինգ հարյուր յոթ) ՀՀ դրամ՝որպես տույժ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275095074 հաշվարկային հաշվին։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`