Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համյնքի ղեկավրաի 12․09․2023-ի «Արամայիս Երիցյանին,Արայիկ Երիցյանին, Արմինե Երիցյանին և Արգենտինա Պողոսյանինհողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին » N 912-Ա որոշում

25.09.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Արամայիս Երիցյանը, Արայիկ Երիցյանը, Արմինե Երիցյանը և Արգենտինա Պողոսյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի օգոստոսի 24-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-091-0114-0012,06-091-0114-0049,06-091-0112-0024,06-091-0114-0049,06-091-0116-0023,06-091-0114-0008,06-091-0104-0066,06-091-0010-0005 և 06-091-0104-0054 ծածկագրերով, 3․903 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Արամայիս Երիցյանի, Արայիկ Երիցյանի,Արմինե Երիցյանի և Արգեմտինա Պողոսյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում է հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 180․801 ( հարյուր ութսուն հազար ութ հարյուր մեկ ) ՀՀ դրամ,որից 121․303 ( հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք,59․498 (հիսունինը հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 34․015 (երեսունչորս հազար տասնհինգ) ՀՀ դրամ, որից 28․923 (քսանութ հազար ինը հարյուր քսաներեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 5․091 (հինգ հազար իննսունմեկ ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2023 թվականի օգոստոսի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Արամայիս Երիցյանը, Արայիկ Երիցյանը,Արմինե Երիցյանը և Արգեմտինա Պողոսյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 01․09․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Արամայիս Երիցյանի, Արայիկ Երիցյանի,Արմինե Երիցյանի և Արգեմտինա Պողոսյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Արամայիս Երիցյանից, Արայիկ Երիցյանից,Արմինե Երիցյանից և Արգեմտինա Պողոսյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 214․816 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ․

180․801 ( հարյուր ութսուն հազար ութ հարյուր մեկ ) ՀՀ դրամ՝ որպես 06-091-0114-0012,06-091-0114-0049,06-091-0112-0024,06-091-0114-0049,06-091-0116-0023,06-091-0114-0008,06-091-0104-0066,06-091-0010-0005 և 06-091-0104-0054 ծածկագրերով, 3․903 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ,որից 121․303 ( հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք,59․498 (հիսունինը հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

34․015 (երեսունչորս հազար տասնհինգ) ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ,որից 28․923 (քսանութ հազար ինը հարյուր քսաներեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 5․091 (հինգ հազար իննսունմեկ ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 24․08․2023 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275087030 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002054 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`