Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռւ մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 13․09․2023-ի «Ռուզաննա Ավետյանին, Ադելաիդա Ավետյանին,Սիրակ Ավետյանին, Սամվել Ավետյանին և Ալինա Ավետյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մսաին» N 914-Ա որոշում

25.09.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Ռուզաննա Ավետյանը, Ադելաիդա Ավետյանը, Սիրակ Ավետյանը, Սամվել Ավետյանը և Ալինա Ավետյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի օգոստոսի 28-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-100-0116-0023,06-100-0032-0003,06-100-0144-0024,06-100-0201-0248,06-100-0139-0098 և 06-100-0144-0049 ծածկագրերով, 1․821 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Ռուզաննա Ավետյանի, Ադելաիդա Ավետյանի, Սիրակ Ավետյանի, Սամվել Ավետյանի և Ալինա Ավետյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում է հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 134․353 ( հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր հիսուներեք ) ՀՀ դրամ,որից 83․019 ( ութսուներեք հազար տասնինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք,51․334 (հիսունիմեկ հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 20․262 (քսան հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ, որից 17․068 (տասնյոթ հազար վաթսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 3․194 (երեք հազար հարյուր իննսունչորս ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2023 թվականի օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Ռուզաննա Ավետյանը, Ադելաիդա Ավետյանը, Սիրակ Ավետյանը, Սամվել Ավետյանը և Ալինա Ավետյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 08․09․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Ռուզաննա Ավետյանի, Ադելաիդա Ավետյանի, Սիրակ Ավետյանի, Սամվել Ավետյանի և Ալինա Ավետյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Ռուզաննա Ավետյանից, Ադելաիդա Ավետյանից, Սիրակ Ավետյանից, Սամվել Ավետյանից և Ալինա Ավետյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 154․615 ( հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ․

134․353 ( հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր հիսուներեք ՀՀ դրամ՝ որպես 06-100-0116-0023,06-100-0032-0003,06-100-0144-0024,06-100-0201-0248,06-100-0139-0098 և 06-100-0144-0049 ծածկագրերով, 1․821 հա ծածկագրերով, 3․903 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ,որից 83․019 ( ութսուներեք հազար տասնինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք,51․334 (հիսունիմեկ հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

20․262 (քսան հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ,որից 17․068 (տասնյոթ հազար վաթսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 3․194 (երեք հազար հարյուր իննսունչորս ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 28․08․2023 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275084037 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002021 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`