Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՎԴ-209 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.10.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-209 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Հարություն Խաչատրյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մայիսի 29-ին հարուցվել է թիվ ՎԴ-209 վարչական վարույթը` «Փրաուդլի Փինոյ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 84-րդ, 85-րդ, 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից Ընկեության քաղաք Երևան, Աբովյան փող. 33 հասցեում 2023 թվականի հունիսի 2-ին իրականացվել է զննում։
Զննման ընթացքում Հարություն Խաչատրյանի կողմից Ընկերությունում աշխատելու փաստը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ հաշվապահական հաշվառման և աշխատանքային հարաբերությունները կարգավորող փաստաթղթերում Հարություն Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն եղել։
Ընկերության տնօրեն Վենիսենթ Ռամիրեզի կողմից զննման ընթացքում տրված բանավոր հայտարարության համաձայն՝ ինքը պարբերաբար օգտվել է Հարություն Խաչատրյանի անձնական տաքսի ծառայությունից, օգտվել է նաև այլ տաքսի ծառայություններից։ Ինքը Հարություն Խաչատրյանի ծառայություններից օգտվել է դրա անհրաժեշտության դեպքում, ծառայության դիմաց վճարել է անմիջապես, իսկ ամսական գումար նրան չի տրամադրել և այլ պարտականություններ նրա վրա չի դրել։
Ընկերության տնօրեն Վենիսենթ Ռամիրեզը և ադմինիստրատոր Նարինե Առաքելյանը զննման շրջանակներում հրաժարվել են տրամադրել գրավոր բացատրություններ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի հունիսի 20-ին Տեսչական մարմնում նշանակվել է վարչական լսում։
Վարչական լսմանը Հարություն Խաչատրյանը հայտարարել է, որ Ընկերության տնօրեն Վենիսենթ Ռամիրեզի հանձնարարությամբ Ընկերությունում իրականացրել է տարբեր աշխատանքներ, մասնավորապես՝ ընդունել և ճանապարհել է հյուրատան հյուրերին, տնօրենի հանձնարարությամբ զբաղվել է հյուրերի փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներով, իր աշխատավարձը վճարել է Ընկերության տնօրենը, ամեն ամսվա վերջին օրը՝ առձեռն։
Հարություն Խաչատրյանը վարչական լսմանը հայտարարել է, որ որպես նշված փաստերը հիմնավորող ապացույց ներկայացնում է իր և Ընկերության տնօրենի միջև առկա հեռախոսային հաղորդագրությունների էլեկտրոնային տարբերակը։
Ընկերության տնօրեն Վենիսենթ Ռամիրեզը վարչական լսմանը չէր ներկայացել և չէր ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Վարչական մարմինը, համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, ուսումնասիրելով Հարություն Խաչատրյանի կողմից վարչական լսմանը ներկայացված իր և Ընկերության տնօրենի միջև առկա հեռախոսային հաղորդագրությունների էլեկտրոնային փաստաթղթերը, գտնում է, որ Հարություն Խաչատրյանի կողմից Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) աշխատելու, աշխատավարձը չվճարելու փաստը կարող է հաստատվել պատշաճ, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ, որը վարչական վարույթի ընթացքում ձեռք չի բերվել, իսկ Հարություն Խաչատրյանի կողմից ներկայացված փաստերը որպես պատշաճ, թույլատրելի և հավաստի ապացույցներ չեն կարող դիտարկվել։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տեսչական մարմնում 2023 թվականի մայիսի 29-ին հարուցված թիվ ՎԴ-209 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «Փրաուդլի Փինոյ» ՍՊԸ-ի տնօրեն Վենիսենթ Ռամիրեզին, էլ. հասցե՝ proudlypinoy.am@gmail.com, և Հարություն Խաչատրյանին, էլ. հասցե՝ am.international.am.com@gmail.com ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`