Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՕՍԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի զեկուցագիրը՝ Օսան Սերյոժայի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 42-րդ փողոց, թիվ 43 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0109-0006) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2019-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 115 242 (մեկ հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 91 931 (իննսունմեկ հազար ինը հարյուր երեսունմեկ) դրամ ապառք, 23 311 (քսաներեք հազար երեք հարյուր տասնմեկ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Օսան Սերյոժայի Մուրադյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 16։15-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Օսան Սերյոժայի Մուրադյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`