Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 11.10.2021թ. կայացած նիստի

12.10.2021

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ կողմից 09.09.2021թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 15.09.2021թ., 25.09.2021թ., 29.09.2021թ. և 01.10.2021թ. ի լրումն ներկայացված գրությունները և կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով` «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ կողմից ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան և քոթեջներ վայրում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 13092021-07-0103) տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.09.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.09.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությամբ խմբագրվող վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել խաղի նկարագրության հետ, քանի որ Կանոնակարգում ներկայացված է միայն «Անիվ» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.09.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.09.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 15.09.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 15.09.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «Պոլիմեր Պլյուս» ՍՊԸ կողմից 28.09.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի գ) կետով՝ «Պոլիմեր Պլյուս» ՍՊԸ կողմից 28.09.2021թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի փոփոխության 1-ին կետով «Պոլիմեր Պլյուս» ՍՊԸ խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 2-րդ պարբերությունում փոփոխվող խաղատան զբաղեցրած տարածքի մակերեսի վերաբերյալ դրույթը չի համապատասխանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-րդ մասի այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է արտացոլվեն խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Պոլիմեր Պլյուս» ՍՊԸ կողմից 28.09.2021թ. ներկայացված գրությանը կից մյուս փաստաթղթերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման վկայականի պատճենը, հայտարարագիրը, շինությունների հատակագիծը) ընդունվել են ի գիտություն:
6. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 30.09.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 06.10.2021թ. թիվ ԱԳ/9035-2021 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 08.10.2021թ. թիվ 01/20.1/22943-2021 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 30.09.2021թ. ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361, 093388397

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`