Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային` ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու մասին

23.12.2022

Հայտատու` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի <<Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետ

<<Տեսալսողական մեդիայի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի <<Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին>> թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28

Հեռ..` 010 52 94 06

Վեբ կայք` www.tvradio.am

Էլ. փոստ`