Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 10.01.2023թ. կայացած նիստի

10.01.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 14.12.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.12.2022թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ջեքս օր Բեթեր» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակ նշել, թե շահման կրկնապատկման փուլում շահելու դեպքում քանի անգամ խաղացողը կարող է օգտվել շահումը կրկնապատկելու հնարավորությունից:
2. Հիմք ընդունելով ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 15.12.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 15.12.2022թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բոնուս Բինգո» խաղի անցկացման կարգի Հիմնական խաղափուլում անհրաժեշտ է.
- հստակեցնել մեկ տոմսում շարքերի լրացման առավելագույն քանակը (նշված է 8 շարք, սակայն հնարավոր է լրացնել մինչև 7 շարք):
- երկրորդ պարբերության վերջին նախադասությունում նշված «տող է» և «տողը» բառերի փոխարեն համապատասխանաբար նշել «շարք է» և «շարքը»:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 13.12.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.12.2022թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 29.12.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 29.12.2022թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների 1-ին կետով նշված է, որ վերախմբագրվում է 5.2. կետի «Թոփ էքսպրեսի բոնուս» անվանումները, սակայն «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի 5.2. կետի միայն վերնագրում է նշված «Թոփ էքսպրեսի բոնուս», իսկ տեքստում նշված է «Թոփ էքսպրես»՝ տարբեր հոլովվաձևերով:
5. Հիմք ընդունելով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ (ԽՏ-010 լիցենզիա) կողմից 29.12.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ կողմից 29.12.2022թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
6. Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 23.12.2022թ. թիվ 01/6-3/94332-2022 գրությամբ ներկայացված միջնորդությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.07.2019թ. «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ, համաձայն որի՝ 23.12.2022թ. դրությամբ «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ ունի 539110 ՀՀ դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություններ, այդ թվում ավելացված արժեքի հարկ՝ 213888 ՀՀ դրամ, շահութահարկ՝ 325222, ինչպես նաև դրոշմանիշային վճարի գծով ունի 300000 ՀՀ դրամի չափով ժամկետանց պարտավորություն, «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ կողմից 10.01.2023թ. ներկայացված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ 09.01.2023թ. դրությամբ հարկային և դրոշմանիշային վճարի գծով ունեցած պարտավորությունները մարվել են և առաջնորդվելով Շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով` արձանագրել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ 16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`