Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 18.01.2023թ. կայացած նիստի

18.01.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

 1. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ (ԽՏ-001 լիցենզիա) կողմից 05.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 05.01.2023թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

                2. Հիմք ընդունելով «Ռեալ Գեյմս» ՓԲԸ (ԽՏ-014 լիցենզիա) կողմից 05.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ռեալ Գեյմս» ՓԲԸ կողմից 05.01.2023թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.

-     Կանոնակարգի փոփոխության մեջ նշված մեքենայացված խաղային սարքավորումների քանակը (մեքենայացված՝ պոկեր, սլոտ տեսակի 81 խաղային սարքավորումներ և 8 տեղանոց էլեկտրոնային պտուտակախաղ) չի համապատասխանում  Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված «Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ» Ձև 4-ով (այսուհետ՝ Ձև 4) ներկայացված մեքենայացված խաղային սարքավորումների քանակի հետ:

Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում նշված են AM 903316-2  ծագման սերտիֆիկատի համարով, 170639 և 170657 սերիական համարներով թվով 2 խաղային սարքավորումներ, որոնց վերաբերյալ ներկայացված չեն ծագման սերտիֆիկատի պատճենը, դրանց օգտագործման իրավունքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, եթե այդպիսիք առկա են:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`