Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 23.01.2023թ. կայացած նիստի արձանագրությունից

23.01.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված, մաս 8

 1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 10.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 10.01.2023թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացման մեջ՝
- բոլոր սպորտաձևերի խաղադրույքի կանոններում նշված՝ ««ԲեթԲիլդեր» խաղադրույքի իրադարձության բոլոր ելքերը պետք է լինեն շահած (ոչ վերադարձ)» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել, մասնավորապես՝ ինչ է նշանակում «ոչ վերադարձ» արտահայտությունը:
- «Մուլտի «ԲեթԲիլդեր» խաղադրույք»-ի նկարագրությունից պարզ չէ, թե մասնակիցը նույն սպորտային իրադարձության յուրաքանչյուր ելքի համար պետք է խաղադրույք կատարի, թե մեկ խաղադրույք կատարի բոլոր ելքերի համար:
- երկրորդ պարբերությունում «իրադարձությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «իրադարձությունների ելքերը» արտահայտությամբ:
- Խաղադրույքի(ների) անվավերությանը վերաբերող ոչ բոլոր դրույթներում է նշվում, որ այդ խաղադրույքները վերադարձվում են մասնակիցներին 1 գործակցով:
- Տափօղակով Հոկեյ խաղադրույքի կանոնների «1.Խաղադրույքի ելքեր և արդյունքներ» մասի երկրորդ պարբերության մեջ նշված «բասկետբոլիստը» բառը փոխարինել «հոկեյիստը» բառով:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 11.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 11.01.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված բոնուսային շահումների չտրամադրմանը, բոնուսների չեղարկմանը, դրանց մասնակցությանն արգելմանը և խաղային հաշիվների արգելափակմանը վերաբերող դրույթները, ներառյալ դրանց վերաբերյալ դեպքերը, չեն համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 11.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 11.01.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների առաջին կետում նշված «3.3.1.3»-ի փոխարեն անհրաժեշտ է նշել «3.3.2.3»:
4. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 11.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 11.01.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացում) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 3-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվում «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Խախտումների ուսումնասիրություն և պատասխանատվություն» 8-րդ կետի 8.5 ենթակետը, համաձայն որի՝ եթե սխալները, խաղերի խափանումները կամ կորուստներն ու վնասները տեղի են ունենում Կազմակերպչի մեղքով, ապա բացասական հետևանքների ռիսկը կրում է Կազմակերպիչը: Տվյալ դեպքում անընդունելի ենք համարում նշյալ դրույթի հեռացումը Կանոնակարգից, քանի որ դրա բացակայությունը կվտանգի մասնակիցների օրինական շահերը և իրավունքները («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ):

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800365, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`