Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 10.02.2023թ. կայացած նիստի

10.02.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 16.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 16.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «Ֆ Մայնս» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել գործակիցները սահմանվում են յուրաքանչյուր շարքի համար, թե առանձին վանդակի համար:
- Կանոնակարգի լրացումների 4-րդ կետով լրացվող «12.96. Պլինկոման խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները» մասի 3-րդ պարբերությունում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է ռիսկայնության մակարդակը և արդյոք այն կապված է շարքերի քանակի ընտրության հետ:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 30.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 30.01.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության 1-ին և 2-րդ պարբերություններում բջջային հավելվածի տեղեկատվությանը, ֆունկցիոնալ հնարավորություններին վերաբերող դրույթների միջև առկա է հակասություն, այն է՝ 1-ին պարբերությունում նշվում է, որ բջջային հավելվածի տեղեկատվությունը և ֆունկցիոնալ հնարավորությունները նույն են, ինչ կազմակերպչի sports.adjarabet.am և sportsbook.adjarabet.am կայքերում, իսկ 2-րդ պարբերությունում նշվում է, որ որոշ ֆունկցիաներ/իրադարձություններ կարող են բջջային հավելվածում հասանելի չլինել:
- Կանոնակարգի փոփոխության 2-րդ պարբերությունում հստակ նշել Կանոնակարգի այն կետերը, որոնց համար կիրառելի են բջջային հավելվածի միջոցով խաղադրույքների ընդունումը:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Դարթս» խաղի անցկացման կարգը և շահման տարբերակաները հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ՝ խաղացողներին առաջարկվում է մասնակցել ինտերնետ շահումով խաղի, թե գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, որը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը (մարզիկի հաղթանակ):
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բուլիթ» խաղի անցկացման կարգը և շահման տարբերակաները հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ՝ խաղացողներին առաջարվում է մասնակցել ինտերնետ շահումով խաղին, թե գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, որը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը, ինչպես նաև անհասկանալի է խաղի անցկացման կարգի այն դրույթները, համաձայն որոնց՝ խաղադրույքներ կարող են կատարվել ինչպես մինչև հանդիպման մեկնարկը, այնպես էլ յուրաքանչյուր նետումից հետո, ընդ որում՝ յուրաքանչյուր նետումից հետո գործակիցները փոփոխվում են՝ չազդելով արդեն կատարված խաղադրույքների գործակիցների վրա, որը ևս բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը:
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է հստակեցնել շահման տարբերակների համար ներկայացված գոլերի քանակին վերաբերվող թվերը (15, թե՝ 1.5):
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Նարդի» խաղի անցկացման կարգը և շահման տարբերակները հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ՝ խաղացողներին առաջարվում է մասնակցել ինտերնետ շահումով խաղին, թե գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, որը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը (մարզիկ 1-ը կհաղթի, մարզիկ 2-ը կհաղթի, խաղը կավարտվի ոչ-ոքի):

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`