Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 15.02.2023թ. կայացած նիստի

16.02.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 02.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 02.02.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 18.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բռնցքամարտ» խաղի անցկացման կարգը և շահման տարբերակները հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ՝ խաղացողներին առաջարկվում է մասնակցել ինտերնետ շահումով խաղի (ծրագրային ապահովմամբ է, թե ոչ), թե գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, որը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը (հաղթանակ մրցավարների որոշումով, հաղթանակ միաձայն որոշումով, հաղթանակ առանձին որոշումով, նոքդաուն - Այո/Ոչ):
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 20.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ավիատրիքս» խաղի բոնուսային փուլի անցկացման կարգն անհրաժեշտ է հստակեցնել, նշելով՝ մասնակցության վճարի նվազագույն չափը, որի դիմաց խաղացողն ստանում է 1 միավոր, յուրաքանչյուր հաջորդ մակարդակ անցնելու համար անհրաժեշտ միավորների քանակը, մրցաշարին մասնակցելու համար (25% ինքնաթիռների խմբում ընդգրկվելու համար) հիմնական խաղում կատարվելիք խաղադրույքների նվազագույն քանակը, մրցաշարի շահումային ֆոնդի ձևավորման սկբունքը և չափերը, շահումը որոշելու կարգը, այդ թվում 1-ին և 2-րդ փուլերում:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 20.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված 3.11.66 Քրեյզի Քոին Ֆլիփ խաղի «Որակավորման փուլի սիմվոլներ և շահման բազմապատկիչներ» մասի աղյուսակում նշված շահման բազմապատկիչներն (0.6; 0.5; 0.4; 0.3; 0.7; 0.2; 0.5) անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ ստացվում է, որ հաղթելով՝ մասնակցին վճարվելու է կատարված խաղադրույքից ավելի քիչ գումարի չափով շահում:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`