ՕՐԱԿԱՐԳ 2023թ. մարտի 21-ին, ժամը 11:00 ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի
14.03.2023
1. «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում:
2. «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին համաձայնություն տալու հարցի քննարկում:
3. «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը համաձայնություն տալու հարցի քննարկում:
4. «Ռեալ Գեյմս» ՓԲԸ (ԽՏ-014 լիցենզիա) կողմից ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում: